«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Մասնագետների-համար / Սրտի-ուլտրաձայնային-հետազոտություն-more

Հայերեն | Русский | English

Սրտի ուլտրաձայնային հետազոտություն

Ձայնային ալիքների բարձր հաճախականությունները (վայրկյանում ավելի քան 20.000 տատանումներ) լսելի չեն մարդկային ականջի համար: Ձայնային տատանումներն ուղղվում են մարմնին, որից հետո նրանք կլանվում են հատուկ դատչիկի կողմից: Կախված ներքին օրգանների վիճակից, ձայնային ալիքները, շարժվելով մարմնի հյուսվածքներով, փոփոխվում են (անրադառնում, մարում և այլն): Վերադառնալուց հետո ձայնային ալիքները փոխակերպվում են էլեկտրական ազդանշանների և մշակվում ուլտրաձայնային սարքի – էխոկարդիոգրաֆի միջոցով: Վերամշակումից հետո նրանք երևում են ժամանակակից սարքավորումների էկրանի վրա` երկչափ և եռաչափ տեսապատկերների տեսքով: Շարժվող օբյեկտների ազդեցության տակ ուլտրաձայնային ալիքների հաճախականության փոփոխությունները հնարավոր է դիտել տարբեր գույնի տեսապատկերների տեսքով: Այս դեպքում մեթոդը կոչվում է «Գունավոր դոպլեր հետազոտություն»:

Քանի որ սրտի ուլտրաձայնային հետազոտությունն արտացոլում է ներքին օրգանների կառուցվածքային առանձնահատկությունները, այն հիմնականում ուսումնասիրում է սրտի անատոմիան, սրտի տարբեր հիվանդությունները: Սրտի ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է նաև ուսումնասիրել ու գնահատել սրտի աշխատանքը կծկման ժամանակ, ինչպես նաև` արյան հոսքի արագությունը անոթներում և սրտի խոռոչներում:

Այս անվնաս մեթոդի լայն հնարավորությունները և բարձր տեղեկատվությունը հնարավորություն է տալիս, առանց հիվանդին ցավ պատճառելու, պարտադիր կերպով կիրառել սրտի տարբեր ախտաբանությունների ուսումնասիրման նպատակով:

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »