Հայերեն | Русский | English

Համակարգչային տոմոգրաֆիա (իրազեկման թերթիկ)

Հետազոտվող քաղաքացու իրազեկման թերթիկ

Հակացուցումներ հետազոտության նկատմամբ.

Հակացուցումներ, որոնց դեպքում հետազոտությունը չի կարող կատարվել.

      150 կգ և ավելի քաշ ունեցող հիվանդների դեպքում:


Հարաբերական հակացուցումներ.

    հղիություն,
    ապլաստիկ կամ հիպոպլաստիկ անեմիա, ագրանուլոցիտոզ, թրոմբոցիտոպենիա (հակացուցված է մեկ անատոմիական տեղակայումից ավելի հետազոտություն),
    ճառագայթային հիվանդություն (հակացուցված է մեկ անատոմիական տեղակայումից ավելի հետազոտություն),
    վախ փակ տարածությունից (կլաուստրոֆոբիա),
    հիվանդի անկառավարելի վարքագիծ, նեյրոգեն ակամա շարժումներ,
    տարբեր պատճառականության սպաստիկ հազ,
    երեխաների հետազոտության դեպքում (առանց սեդացիա),
    հիվանդի ընդհանուր ծանր վիճակ:

Հակացուցումներ կոնտրաստավորումով հետազոտությունների դեպքում.

    արյան մեջ կրեատինինի քանակը >1,5 մգ% կամ >130 մկՄ /լ
    եթե վերջին 72 ժամվա ընթացքում կրկնվում է կոնտրաստավորումով հետազոտությունը,
    հետևյալ դեղերի ընդունում. մետֆորմին, որոշ միզամուղներ և հակաբիոտիկներ, բետա պաշարիչներ, ՈՍՀԲ, քիմիոթերապիա,
    շոկ և ջրազրկում,
    վահանագեղձի քաղցկեղ,
    միելոմային հիվանդություն,
    յոդի հանդեպ ալերգիա,
    թիրեոտոքսիկոզ,
    սրտանոթային անբավարարություն:

Հետազոտության գինը և վճարման կարգը

    Կոմպյուտերային տոմոգրաֆիա (ԿՏ) հետազոտության գինը որոշվում է համաձայն «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի գնացուցակի:
    Հետազոտության արդյունքում, որպես կանոն, տրվում են ռադիոլոգիական եզրակացություն և ԿՏ պատկերներ` տպագրված ֆոտոթղթի ու սև/սպիտակ ժապավենի վրա, ինչպես նաև այդ պատկերների թվայնացված էլեկտրոնային պատճեն գրառված CD/DVD սկավառակի վրա:
    Հետազոտության համար օրը և ժամը ստանալու, ինչպես նաև հետազոտվող պացիենտի հատուկ նախապատրաստելու նպատակով կիրառվում է վճարման 100% կանխավճարային տարբերակը:
    Հերթագրումների և պացիենտին հատուկ նախապատրաստման համար, արդեն կատարված ծախսերի պարագայում, պացիենտի կամքով հետազոտությունից հրաժարվելու կամ դրա ընթացքի դադարեցման դեպքում վերադարձվող կանխավճարի գումարից կարող են կատարվել պահումներ վճարված գումարի մինչև 20%-ը:
    Հետազոտվող կամ նրա շահերը ներկայացնող քաղաքացու (եթե հետազոտվող պացիենտն ի վիճակի չէ ինքնուրույն ստորագրելու) ստորագրության առկայությունը սույն թերթիկի վերջում նշանակում է, որ հետազոտվող կամ նրա շահերը ներկայացնող քաղաքացին վերոհիշյալի հետ ծանոթացել է:

Ստորագրություն Անուն Ազգանուն Ամսաթիվ

Այո/Ոչ
1. Ալերգիա դեղորայքի նկատմամբ
2. Կրեատինինի մակարդակը արյան մեջ >1,5 մգ% կամ >130 մկՄ /լ
3. Շաքարային դիաբետ
4. Մետֆորմինի/օգտագործում
5. Կարող եք պահել շնչառությունը
6. Անցել եք երբևէ ռենտգեն-ուրոգրաֆիա /երբ

 

2013-08-14

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »