Ստորին վերջույթների զարկերակների և երակների դուպլեքս հետազոտություն
Ստորին վերջույթների ուլտրաձայնային ախտորոշումը տարբերվում է սովորական ուլտրաձայնային հետազոտությունից, քանի որ այն ուսումնասիրում է նաև անոթներում արյան հոսքի առանձնահատկությունները (արագությունը, հոսքի ձևը և այլն):
Դուպլեքս հետազոտությունը համատեղում է երկու ուլտրաձայնային հետազոտություն.
![]() |
ավանդական ուլտրաձայնային հետազոտությունը, | |
![]() |
դոպլեր հետազոտությունը: |
Սա հնարավորություն է տալիս ստանալ տվյալներ արյան անոթների կառուցվածքի, ինչպես նաև արյան հոսքի վերաբերյալ:
Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության միջոցով կարելի է ախտորոշել.
![]() |
ներքին օրգանների տարբեր ախտաբանություններ, | |
![]() |
աթերոսկլերոտիկ թիթեղիներ, | |
![]() |
անոթային անևրիզմաներ, | |
![]() |
խորանիստ երակների թրոմբոզ, | |
![]() |
հետթրոմբոտիկ համախտանիշը, | |
![]() |
երակների վարիկոզ լայնացումներ, | |
![]() |
Տելեանգիոէկտազիաներ (անոթային աստղիկներ), | |
![]() |
ծնկան հոդի ախտաբանություններ։ |
Հաճախ բժիշկն ուղեգրում է ստորին վերջույթների երակների դուպլեքս հետազոտության հետևյալ ախտանշանների դեպքում.
![]() |
ոտքերում ծանրության զգացողություն, | |
![]() |
ոտքերի թմրածություն և այտուցվածություն, | |
![]() |
ոտքերում ցավային զգացողություններ, | |
![]() |
հետթրոմբոտիկ համախտանիշ, | |
![]() |
վիրահատական միջամտությունից առաջ: |
2022-05-04
ԼՈՒՐԵՐ
Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...