«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - ՈւՁՀ-և-դուպլեքսային-սքանավորում / Գնացուցակ-more

Հայերեն | Русский | English

Ստորին վերջույթների զարկերակների և երակների դուպլեքս հետազոտություն

Ստորին վերջույթների ուլտրաձայնային ախտորոշումը տարբերվում է սովորական ուլտրաձայնային հետազոտությունից, քանի որ այն ուսումնասիրում է նաև անոթներում արյան հոսքի առանձնահատկությունները (արագությունը, հոսքի ձևը և այլն):

Դուպլեքս հետազոտությունը համատեղում է երկու ուլտրաձայնային հետազոտություն.

  ավանդական ուլտրաձայնային հետազոտությունը,
  դոպլեր  հետազոտությունը:

Սա հնարավորություն է տալիս ստանալ տվյալներ արյան անոթների կառուցվածքի, ինչպես նաև արյան հոսքի վերաբերյալ:

Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության միջոցով կարելի է ախտորոշել.

  ներքին օրգանների տարբեր ախտաբանություններ,
  աթերոսկլերոտիկ թիթեղիներ,
  անոթային անևրիզմաներ,
  խորանիստ երակների թրոմբոզ,
  հետթրոմբոտիկ համախտանիշը,
  երակների վարիկոզ լայնացումներ,
  Տելեանգիոէկտազիաներ (անոթային աստղիկներ),
  ծնկան հոդի ախտաբանություններ։

Հաճախ բժիշկն ուղեգրում է ստորին վերջույթների երակների դուպլեքս հետազոտության հետևյալ ախտանշանների դեպքում.

  ոտքերում ծանրության զգացողություն,
  ոտքերի թմրածություն և այտուցվածություն,
  ոտքերում ցավային զգացողություններ,
  հետթրոմբոտիկ համախտանիշ,
  վիրահատական միջամտությունից առաջ:




2022-05-04

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »