Ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության տեստ (Տրեդմիլ տեստ)
Ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության տեստ (Տրեդմիլ տեստ)- Կիրառվում է հիմնականում հայտնաբերելու թաքնված կորոնար անբավարարությունը և ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ տոլեռանտությունը: Ծանրաբեռնվածությունը նույնանման ազդեցություն ունի սիրտ-անոթային և շնչառական համակարգի վրա: Առաջացնում է տախիկարդիա, հետևաբար միոկարդի թթվածնի նկատմամբ պահանջի մեծացում: Առողջ մարդկանց մոտ առաջանում է կորոնար անոթների լայնացում: Սրտի իշեմիկ հիվանդությունով հիվանդների մոտ մեծանում է թթվածնի նկատմամբ պահանջը, որը բերում է կորոնար անբավարարության, ուղեկցվելով ստենոկարդիայի նոպայով և ԷՍԳ փոփոխություններով: Տրեդմիլ տեստը իրենից ներկայացնում է շարժվող մարզասարք, որը կարող է փոխել անկյունը և արագությունը: Արագությունը և անկյունը կառավարվում է համապատասխան ծանրաբեռնվածության ուժգնության և ուղեցույցի: Հիվանդը քայլում կամ վազում է: Ընթացքում կատարվում է ԷՍԳ, ՍԿՀ և ԶՃ վերահսկողություն:
Tweet